16:16  ,  4 հունիսի, 2012

Վան Պերսին ցանկանում է խաղալ առաջատար առաջնություններից մեկում եւ գովում է «Յուվենտուսին»

Լոնդոնի «Արսենալի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով առ այսօր հետ դեռ նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ, իտալացի լրագրողների հետ հանդիպման ընթացքում գովեստի խոսքեր է ուղղել իրենով հետաքրքրվող Թուրինի «Յուվենթուսի» հասցեին, հաղորդում է championat.com-ը:

«Իմ ապագայի առնչությամբ կարող եմ ասել միայն, որ տվյալ պահին «Արսենալի» հետ բանակցություններ չեն ընթանում: Ես ցանկանում եմ խաղալ առաջատար առաջնություններից մեկում եւ հավակնել Չեմպիոնների լիգայի հաղթանակին: «Յուվենտուսն» անկասկած գերազանց թիմ է: Ես ինձ երբեք այսքան ուժեղ չեմ զգացել, ինչպես հիմա: Սակայն տվյալ պահին ես ցանկանում եմ կենտրոնանալ ոչ թե ակումբային կարիերայի, այլ Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթ ունենալու վրա»,- ասել է հոլանդացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով