14:31  ,  4 հունիսի, 2012

Պլատինի. Իսպանիան ու Գերմանիան Եվրո-2012-ի ֆավորիտներն են

Հունիսի 8-ին մեկնարկող Եվրո-2012-ի ֆավորիտներն են Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները, ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

«Ես միշտ տարբերում եմ թիմերին, որոնք կարող հաղթել, եւ թիմերին, որոնց համար բարդ կլինի հաղթելը: Գերմանիան ու Իսպանիան դասվում են առաջինների շարքին, իսկ մյուսները` երկրորդին», - Պլատինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ը կմեկնարկի հունիսի 8-ին Վարշավայում կայանալիք Լեհաստան - Հունաստան խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով