Ավստրալացի գոլֆիստ Ռոբերտ Ալենբիին Հավայան կղզիներում առեւանգել են ռեստորանից: Անհայտ անձինք ծեծի են ենթարկել գոլֆիստին եւ, կողոպտելով նրան, դուրս են նետել ավտոմեքենայից, գրում է Daily Mail-ը:
«Կարծում էի, որ այլեւս չեմ ապրելու: Գրեթե ոչինչ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ինձ դուրս նետեցին մեքենայից»,- ասել է Ալենբին:
43-ամյա գոլֆիստի խոսքով՝ ռեստորանում նրա ըմպելիքի մեջ ինչ-որ նյութ են լցրել: Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել այդ միջադեպի վերաբերյալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում