09:20  ,  14 հունվարի, 2015

Ռոնալդուն բաժանվե՞լ է Իրինա Շեյկից

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաժանվել է իր ընկերուի Իրինա Շեյկից, գրում է 101greatgoals.com-ը:

Ռուս մոդելը 29-ամյա Ռոնալդուի հետ ներկա չէր եղել Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, որում Պորտուգալիայի հավաքականի  ավագը երրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»: Այս օրերին Շեյկը հանգստանում է Մալդիվերում, որտեղից հրապարակում է կրքոտ լուսանկարներ: Լրագրողների ուշադրությունից չի վրիպել նաեւ այն, որ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո Ռոնալդուն շնորհակալական խոսքում չի հիշել ռուս մոդելին: Աստղային զույգը դեռ չի մեկնաբանել բաժանման մասին լուրերը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում