13:44  ,  29 դեկտեմբերի, 2014

Զիդանի որդու գեղեցիկ գոլը

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդի Թեոն փայլել է Մադրիդի «Ռեալի» պատանեկան թիմի կազմում: Իսպանիայում անցկացվող մինչեւ 12 տարեկանների մրցաշարի 1/4 եզրափակիչում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է կատալոնական «Էսպանյոլին», իսկ Թեո Զիդանը դարձել է դուբլի հեղինակ: Կիսաեզրափակիչում «Ռեալը» պարտվել է «Վալենսիայի» պատանեկան թիմին, որը եզրափակիչում կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյին», հայտնում է L'ÉQUIPE-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» երկրորդ թիմ «Ռեալ Կաստիլիայում» է խաղում նաեւ Զինեդին Զիդանի ավագ որդի Էնցոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում