16:17  ,  2 հունիսի, 2012

Միրոսլավ Բերանեկ. Այժմ մեզ սպասվում է ավելի լուրջ մրցակից` Հայաստանը

Ալմաթիում կայացած ընկերական խաղում 5:2 հաշվով Ղրղզըստանի թիմին հաղթելուց հետո Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բերանեկը հայտարարել է, որ այժմ իր թիմին սպավում է հանդիպում ավելի լուրջ մրցակցի հետ:

Հունիսի 5-ին Երեւանում ղազախներն ընկերական խաղում կմրցեն Հայաստանի հավաքականի հետ:

Բերանեկը նաեւ խոսել է կադրային խնդիրների մասին:

«Հայաստանի հետ խաղում հնարավոր է` խաղադաշտ դուրս չգան Գրիդինը, Խայրուլինը եւ Կոնիսբաեւը: Մենք չենք ցանկանում Երեւանում խաղադաշտ դուրս բերել ոչ ամբողջովին առողջ ֆուտբոլիստների: Երիտասարդ խաղացողներ Իսլամխանը եւ Ջոլչիեւը ցուցադրում են, որ կարող են լինել ուժեղագույնների կազմում: Երիտասարդական թիմը հենց ազգային հավաքականի համար խաղացողների պատրաստելու համար է:

Շնորհակալություն երկրպագուներին, որոնք ազատ տեղ չէին թողել Ալմաթիի ստադիոնում: Երեք տարի Ալմաթին ազգային հավաքականի հանդիպում չէր ընդունել: Այժմ մեզ սպասվում է ավելի լուրջ մրցակից` Հայաստանը»,- ասել է Միրոսլավ Բերանեկը, փոխանցում է http://sportinfo.kz-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով