11:50  ,  26 դեկտեմբերի, 2014

Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում կմասնակցի մրցաշարի

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Կովալեցը նշել է, որ թիմը Թուրքիայում կմասնակցի միջազգային մրցաշարի:

«Հայտնի պատճառներով Ուկրաինայի երիտասարդական հավաքականը չի մասնակցի Համագործակցության Գավաթին: Ունենք այլ ծրագրեր: Թուրքիայում հունվարի 18-ից փետրվարի 1-ը կանցկացվի մրցաշար, որին կմասնակցեն Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները»,- Կովալեցի խոսքը փոխանցում է matchday-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սարգիս Հովսեփյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Աբրահամ Խաշմանյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով