09:16  ,  2 հունիսի, 2012

Մարադոնան Դրոգբային առաջարկում է շաբաթական 300 հազար ֆունտ

Մինչ չինական «Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբը լուրեր է տարածում, թե մոտ է «Չելսիի» 34-ամյա կոտդիվուարցի ռմբարկու Դիդյե Դրոգբայի տեղափոխությանը, Դուբայի «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ իր թիմը եւս կպայքարի Դրոգբայի համար:

Լեգենդար արգենտինացին նշել է, որ յուրաքանչյուր թիմ կցանկանար իր կազմում տեսնել Դրոգբային, իսկ «Ալ Վասլն» այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար պատրաստ է կոտդիվուարցուն առաջարկել շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, հաղորդում է  The Sun-ը:.

«Շանհայ Շենհուան» ֆուտբոլիստին առաջարկում է 200 հազար ֆունտ աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով