13:47  ,  24 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է բոլորիի Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ:

«Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն այժմ ապաքինվում է վնասվածքից: Մխիթարյանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին կայացած «Հերտայի» հետ խաղում եւ ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում