23:17  ,  23 դեկտեմբերի, 2014

Նեյմարը փորձել է շրջանցել մրցակցին՝ առաջարկելով բանան

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Բրազիլիայում կայացած բարեգործական հանդիպման ժամանակ փորձել է շրջանցել մրցակցի պաշտպանին՝  առաջարկելով խաղալիք բանան, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Նեյմարի ընկերների թիմը 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Նենեի ընկերների թիմին

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում