22:42  ,  23 դեկտեմբերի, 2014

Քաղցկեղից բուժված ֆուտբոլիստը կվերադառնա «Նյուքասլի» գլխավոր թիմ

Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն նշել է, որ կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը կարող է վերադառնալ գլխավոր թիմ: Դեկտեմբերի 22-ին ֆուտբոլիստն անցել է քիմիաթերապիայի կուրս եւ բուժվել քաղցկեղից: Գուտյերեսը վերսկսել է մարզումները եւ մասնակցել «Նյուքասլի» երիտասարդական թիմի հանդիպմանը:

«Կարծում եմ՝ նա կկարողանա գլխավոր թիմին միանալ հունվարին կամ փետրվարին»,- Պարդյուի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Կիսապաշտպանն Արգենտինայի հավաքականում անցկացրել է 22 հանդիպում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին նրա մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում