21:49  ,  23 դեկտեմբերի, 2014

ԿՕՆԿԱԿԱՖ. 2014-ի լավագույն ֆուտբոլիստները

Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՕՆԿԱԿԱՖ) ներկայացրել է 2014-ի լավագույն ֆուտբոլիստներին, հայտնում է nacion.com-ը: Լավագույնը ճանաչվել է Կոստա Ռիկայի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը, ով ազգային թիմին օգնեց հասնել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Երկրորդը Կոստա Ռիկայի հավաքականի եւ անգլիական «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ Բրայան Ռուիսն է, իսկ ԱՄՆ-ի հավաքականի եւ անգլիական «Էվերտոնի» դարպասապահ Թիմ Հովարդը երրորդն է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում