20:13  ,  23 դեկտեմբերի, 2014

Մխիթարյանը Դուբայում հանդիպել է Սելեզնյովի հետ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դուբայում հանդիպել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հարձակվող Վիտալի Սելեզնյովի հետ: Երկու ֆուտբոլիստները միասին խաղացել են Դոնեցկի «Շախտյորում»:

«Ուրախ եմ Դուբայում հանդիպել իմ ընկերոջը՝ Վիտալի Սելեզնյովին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում