18:30  ,  23 դեկտեմբերի, 2014

Իբրահիմովիչը դժգոհ է, որ ճանաչվել է Շվեդիայի պատմության երկրորդ լավագույն մարզիկ

Dagens Nyheter պարբերականն իր  150-ամյակի պատվին կազմել է Շվեդիայի պատմության լավագույն 150 մարզիկների ցուցակը, եւ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է երկրորդը: ՊՍԺ-ի ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չի մնացել իր զբաղեցրած դիրքից: Շվեդիայի լավագույն մարզիկ է ճանաչվել թենիսիստ Բյորն Բյորգը:

«Երկրորդը տեղը ոչնչով չի տարբերվում վերջին տեղից: Բյորն Բյորգը կենդանի լեգենդ է: Անկախ մյուսների հանդեպ ունեցած հարգանքից, Շվեդիայում լավագույն մարզիկների ցուցակում զբաղեցնում եմ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ, ե՛ւ չորրորդ, ե՛ւ հինգերորդ տեղերը»,- ասել է Իբրահիմովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում