18:53  ,  23 դեկտեմբերի, 2014

Յոահիմ Լյովը որոշել է դառնալ օդաչու

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է հաջորդ տարվա ծրագրերի մասին: 2014թ. աշխարհի չեմպիոնը մտադիր է հանձնել քննություն եւ ստանալ օդաչուի արտոնագիր:

«Միշտ մտածել եմ այդ մասին: Հետաքրքրվել եմ ավիացիայով եւ անցել օդաչուի դասընթացներ: Մի քանի անգամ թռիչքներ եմ կատարել Ֆրայբուրգի շուրջ»,- Լյովի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում