18:12  ,  23 դեկտեմբերի, 2014

Ֆեդերեր. Ֆուտբոլն իմ երկրորդ ամենասիրելի մարզաձեւն է

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Madison Square Garden-ի պատանի լրագրողին տված հարցազրույցում նշել է, թե որ մարզաձեւով կզբաղվեր, եթե չլիներ թենիսիստ:

«Եթե չլիներ թենիսիստի կարիերան, ապա կցանկանայի լինել ֆուտբոլիստ: Այն իմ երկրորդ սիրելի մարզաձեւն է: Սիրում եմ նաեւ երաժշտություն: Ավելի շատ նախընտրում եմ պարային երաժշտութոյւն, սակայն անձամբ չեմ մտածել պարային շարժումներ»,- ասել է Ֆեդերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում