17:45  ,  23 դեկտեմբերի, 2014

Չավիի կարծիքով Ռոնալդուն պետք է չընդգրկվեր «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին խոսել է «Ոսկե գնդակի» երեք ֆուտբոլիստների մասին: Իսպանացին լավագույնների ցուցակում չի նշել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

«Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակում կնշեի Լիոնել Մեսիի, Ֆիլիպ Լամի եւ Խավյեր Մասկերանոյի անունները: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա ոչինչ չցուցադրեց աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ Բրազիլիայում կայացած առաջնությունը պետք է մեծ նշանակություն ունենա ընտրության հարցում»,- Չավիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» երեք թեկնածուներն են Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մանուել Նոյերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում