16:57  ,  23 դեկտեմբերի, 2014

«Բարսելոնան» առաջարկ է արել 16-ամյա նորվեգացուն

«Բարսելոնան» առաջարկ է արել նորվեգական «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին, ով վերջերս հրաժարվել էր Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց:

16-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ եղել է Բարսելոնայում եւ մի քանի մարզում է անցկացրել կատալոնացիների հետ: «Բարսելոնայի» առաջարկի մանրամասները չեն հրապարակվում, հաղորդում է Inside spanish football-ը:

Նորվեգացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար պայքարում են նաեւ «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ բուլղարացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Մարտին Էդեգորը Նորվեգիայի հավաքականի կազմում փոխարինման էր դուրս եկել 15 տարեկան 300 օրականում՝ դառնալով Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում