16:30  ,  23 դեկտեմբերի, 2014

Գյոտցեն արձակուրդն անցկացնում է լեռնադահուկային կենտրոնում (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» եւ ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն արձակուրդն անցկացնում է լեռնադահուկային կենտրոնում:

«Բավարիան» տարեվերջյան խաղն անցկացրել է դեկտեմբերի 19-ին, իսկ 2015-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալու հունվարի 30-ին՝ մրցելով «Վոլֆսբուրգի» հետ:

Որպես կանոն՝ ակումբները ֆուտբոլիստներին թույլ չեն տալիս զբաղվել լեռնադահուկային սպորտի պես վտանգավոր մարզաձեւերով, սակայն Գյոտցեն որոշել է այդպես անցկացնել հանգիստը: Նա Instagram-ում տեղադրել է ընկերուհու հետ դահուներով լուսանկար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում