16:07  ,  23 դեկտեմբերի, 2014

Դավիդ Լուիսն իրականացրել է բրազիլացի փոքրիկի երազանքը

Բրազիլական շոուներից մեկում փոքրիկ տղան պատմել է իր ամանորյա երազանքի մասին:

«Գլխավոր երազանքս Դավիդ Լուսին տեսնելն է. նա իմ սիրելի ֆուտբոլիստն է: Երբ մեծանամ, ցանկանում եմ նմանվել նրան»,- ասել է տղան, ում խոսքից հետո Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպանը եկել եւ գրկել է նրան: ՊՍԺ-ի խաղից հետո Բրազիլիա ժամանած ֆուտբոլիստը եւս չի կարողացել զսպել արցունքները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում