15:30  ,  23 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» չի մտածում եվրագավաթների մասին

Նույնիսկ չենք մտածում եվրագավաթների մասին, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն, ով պատմել է այս մրցաշրջանում Գերմանիայի փոխչեմպիոնի նպատակների մասին:

«Մեր գլխավոր նպատակը Բունդեսլիգայում տեղը պահպանելն է: Չենք մտածում եվրագավաթների ուղեգիր նվաճելու մասին: Մենք այնպիսի վիճակում ենք, որ կարող ենք մնալ առանց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եւ խուսափել պարտքեր հավաքելուց»,- Վացկեի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո Յուրգեն Կլոպի թիմը բաժանում է վերջին 2 տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում