14:16  ,  23 դեկտեմբերի, 2014

Պաբլո Այմարը վերադառնում է հայրենիք

«Ռիվեր Փլեյտի» նախագահ Ռոդոլֆո Դ՛Օնֆրիոն հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաբլո Այմարը տեղափոխվում է արգենտինական ակումբ:

«Հունվարի 4-ից Այմարը կմարզվի մեր թիմում: Մարզիչն ինձ ասաց, որ նա ունի խաղալու մեծ ցանկություն: Ցանկանում ենք, որ Պաբլոն վերադառնա լավագույն մարզավիճակին եւ խաղա «Ռիվերի» կազմում»,- նախագահի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Այմարը հանդես էր գալիս մալայզիական «Ջոհոր» ակումբում: «Ռիվեր Փլեյտում» նա խաղացել է 1996-2001-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում