13:54  ,  23 դեկտեմբերի, 2014

Կասիլյասը «Ռեալից» հեռանալու պատճառներ չի տեսնում

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն ընդգծել է, որ չի պատրաստվում հեռանալ Մադրիդի «Ռեալից», որի հիմնական թիմում խաղում է 1998-ից:

«Ռեալից» հեռանալու պատճառներ չեմ տեսնում: Մտադիր եմ շարունակել ելույթներս այս ակումբում եւ նվաճել շատ տիտղոսներ: Այժմ մեկնում ենք ամանորյա տոներին, որոնք ամենաուրախն են լինելու վերջին տարիներին»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին 33-ամյա դարպասապահը 700-րդ հանդիպումն էր անցկացրել Արքայական ակումբի կազմում: Այդ խաղում «Ռեալը» Մարոկկոյում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր արգենտինական «Սան Լորենցոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում