13:09  ,  23 դեկտեմբերի, 2014

Շումախերի որդին՝ հոր հետքերով

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի 15-ամյա որդի Միկն առաջին թեստերն է անցկացրել Ֆորմուլա-4-ի բոլիդով, գրում է Autosport-ը:

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի որդին Վալենսիայում կայացած մրցմանն առաջին անգամ է նստել մեքենայի ղեկին: Նա թեստեր է անցկացրել Ֆորմուլա-4-ի Mücke Motorsports թիմի կազմում: Սպասվում է, որ Միկը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի կարտինգում, իսկ 2016-ին նորամուտը կնշի Ֆորմուլա-4-ում: Սեպտեմբերին նա դարձել էր կարտինգի աշխարհի փոխչեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում