15:15  ,  23 դեկտեմբերի, 2014

Ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել երկրպագուներին մերկ հետույքը ցուցադրելու համար

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել «Չավեսի» եւ «Ֆրեամունդեի» միջեւ ֆուտբոլի Պորտուգալիայի երկրորդ լիգայի խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով:

«Ֆրեամունդեի» կոտդիվուարցի հարձակվող Դալի Գբալեն խաղի 83-րդ րոպեին խփել է հյուրերի պատասխան գոլը, ինչից հետո մերկ հետույք է ցուցադրել դաշտի տերերի երկրպագուներին: Դրա համար մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել կոտդիվուարցուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում