12:27  ,  23 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ. Երազանքս իրականացավ (ֆոտո)

Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Կամպլը հայտարարել է, որ վաղուց էր երազում Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեու մասին:

«Նախկինում «Բորուսիայի» իսկական ֆանատ էի: Վերջապես երազանքս իրականացավ: Պարզապես հիանալի է, որ խաղալու եմ այսպիսի մեծագույն ակումբում: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Պատրատ եմ հաջորդ քայլին: 2 հիանալի մրցաշրջան անցկացրի «Զալցբուրգում», իսկ հիմա կենտրոնանում եմ Դորտմունդում ելույթների վրա»,- 24-ամյա Կամպլի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ սլովենացի կիսապաշտպանն ավստրիական «Զալցբուրգից» է տեղափոխվել «Բորուսիա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում