11:50  ,  23 դեկտեմբերի, 2014

Մարադոնան թագադրում է Իգուաինին (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Նապոլիին», որը դեկտեմբերի 22-ին Դոհայում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

Ծաղրանկարի հերոսը «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն է, ում դուբլը պարտությունից փրկել էր նեապոլցիներին, որոնք հաղթել էին հետխաղային 11 մետրանոցներով: Ծաղրանկարում «Նապոլիի» արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան թագադրում է իր հայրենակցին:

Հիշեցնենք, որ նեապոլցիները երկրորդ անգամ էին դարձել Իտալիայի սուպերգավաթակիր՝ կրկնելով 1990-ի հաջողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում