11:29  ,  23 դեկտեմբերի, 2014

Ցորկ. Դորտմունդի «Բորուսիան» վաղուց էր հետեւում Կամպլին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոսել է ավստրիական «Զալցբուրգի» եւ Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Կամպլի տրանսֆերի մասին:

«Կամպլը ֆուտբոլիստ է, ում կարելի է օգտագործել կիսապաշտպանության տարբեր դիրքերում: Մենք վաղուց էինք հետեւում նրան: Կեւինի խաղաոճը հիանալի կհամապատասխանի թիմի ոճին»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Կամպլի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը: Բունդեսլիգայում նա խաղացել է նաեւ Լեւերկուզենի «Բայերի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում