10:48  ,  23 դեկտեմբերի, 2014

Իսրայելում ֆուտբոլիստին որակազրկել են 99 տարով

Իսրայելի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սեգեւ Շալոմ» ակումբի ֆուտբոլիստ Ատաֆ Աբու Բիլյալը որակազրկել է 99 տարով, տեղեկացնում է Bild-ը:

Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ ֆուտբոլիստը գաղտնի հանդես է եկել նաեւ այլ թիմում: Որակազրկելուց բացի, Բիլյալը տուգանվել է 200 եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում