10:19  ,  23 դեկտեմբերի, 2014

Վացկե. Դորտմունդի «Բորուսիայի» խնդիրը միայն վնասվածքները չեն

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն անդրադարձել է Յուրգեն Կլոպի թիմի խնդիրներին:

«Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնենք բազմաթիվ վնասվածքներին, մենք միեւնույն է ամեն բան ճիշտ չենք արել: Դա եւս ունի իր պատճառները: Իրավիճակը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ մենք դարձյալ կլինենք պատշաճ մարզավիճակում, իսկ ֆուտբոլիստները՝ լավագույն վիճակում: Դա հենց այն է, ինչը հաջողություն է բերել մեզ»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերում Դորտմունդի «Բորուսիան» կրել է 10 պարտություն եւ առաջին շրջանից հետո 15 միավորով կիսում է վերջին 2 տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում