Գերմանական «Գրայֆսվալդ» ակումբը Մադրիդի «Ռեալից» 60 հազար եվրո է պահանջում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի համար, գրում է Tribalfootball.com-ը:
Կրոսը «Գրայֆսվալդում» խաղացել է Գերմանիայի երիտասարդական լիգայում, այդ պատճառով այդ ակումբին է պատկանում է նրա՝ «Բավարիայից» «Ռեալ» 30 միլիոնանոց տրանսֆերի 0.25 տոկոսը:
Եթե «Ռեալը» չվճարի պահանջվող գումարը, գերմանական ակումբը կբողոքարկի ՖԻՖԱ-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում