Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնության հաղթող Արսեն Ջուլֆալակյանը դեկտեմբերի 21-ին Նյու Յորքում գոտեմարտ է անցկացրել ԱՄՆ-ի ազատ ոճի լավագույն ըմբիշներից Կայլ Դեյկի հետ:
«Մեդիսոն Սքվեր Գարդեն» հեղինակավոր մարզապալատում կայացած գոտեմարտում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 27-ամյա Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ է տարել 6:3 հաշվով: Գոտեմարտն անցկացվել է 74 կգ քաշային կարգում:
23-ամյա Կայլ Դեյկն օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի գլխավոր մրցակիցն է ԱՄՆ-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում