00:44  ,  22 դեկտեմբերի, 2014

Ամերիկուհի մոդելն առաջարկել է դառնալ Մարկո Ռոյսի վարորդը

Գերմանական արմատներ ունեցող ամերիկուհի մոդել Ջորդան Կարվերը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին առաջարկել է դառնալ նրա անձնական վարորդը, գրում է Bongdaplus.vn-ը:

Վերջերս Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 540 հազար եվրո տուգանվել էր առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, ինչպես նաեւ զրկվել էր առաջիկայում տրանսպորտային միջոց կառավարելու հնարավորությունից:

Մոդելը համաձայնվել է անվճար տեղափոխել Ռոյսին, սակայն ներկայացրել է մեկ պայման:

«Կամ դառնում ես իմ տղամարդը, կամ տեղափոխվում ես «Բավարիա»: Իհարկե, ես շատ խորամանկ եմ, սակայն 2 տարբերակներն էլ հիանալի են»,- նշել է Ջորդան Կարվերը:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալն» են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում