Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան տացել է «Արծաթե Օլիմպիա» մրցանակը, որը տրվում է արտասահմանում ելույթ ունեցող Արգենտինայի տարվա լավագույն ֆուտբոլիստին, գրում է Eurosport-ը: Քվեարկությանը մասնակցել են արգենտինացի լրագրողները:
Հիշեցնենք, որ Արգենտինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուկաս Պրատոն: Դի Մարիան «Ռեալի» կազմում 2014-ին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում