12:53  ,  1 հունիսի, 2012

Ֆրանսիայի կառավարությունը կբոյկոտի Եվրո-2012-ը

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է բոյկոտել Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի սպորտի նախարար Վալերի Ֆուրնոյրեն:

Ֆրանսիացիները նման որոշում են ընդունել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկվելու պատճառով:

Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները ներկա չեն լինի Ուկրաինայում անցկացվող խաղերին, հաղորդում է L`Equipe-ը: 

Մինչեւ այս Եվրո-2012-ը բոյկոտելու մասին հայտարարել էին նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի եւ Հոլանդիայի կառավարության ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով