14:35  ,  17 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովայում ընթացող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Յուրի Վովկից (Ուկրաինա), գրում է armchess-ը:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում յոթ տուրից հետո 4,5 միավորով առաջին տեղում է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում