11:10  ,  8 դեկտեմբերի, 2014

Սերգեյ Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում

Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը նվաճել է Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի 10 կմ դասական ոճի հաղթողի տիտղոսը: Մրցմանը մասնակցել են 8 երկրների 97 մարզիկներ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է նաեւ, որ այս հաղթանակը, ինչպես նաեւ Ֆինլանդիայի մյուս հաջող մրցելույթները կարեւոր նախադրյալներ են 2015-ի փետրվարի 1-8-ը ղազախական Ալմաթիում կայանալիք դահուկավազքի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաջող մասնակցության համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում