00:56  ,  6 դեկտեմբերի, 2014

Պոդոլսկին աճուրդի է հանել Մերկելի հետ սելֆին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկու բարեգործական հիմնադրամը կազմակերպել է բարեգործական աճուրդ:

Վաճառքի են հանվել աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արած սելֆին, Լիոնել Մեսիի ինքնագրով մարզաշապիկը, Բալոտելիի խաղակոշիկները, Արսեն Վենգերի բրդե բաճկոնը, Մանուել Նոյերի ձեռնոցները, հայտնում է Unitedcharity-ը: Վաճառքից ստացված ամբողջ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում