09:25  ,  31 մայիսի, 2012

Միշել Տեր-Զաքարյանը՝ «Նանտի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի ֆրանսիական «Նանտը», հաղորդում է France Football-ը:

Մինչեւ այս 49-ամյա մասնագետն աշխատում էր Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոն» ակումբում:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Միշել Տեր-Զաքարյանը «Նանտի» կազմում խաղացել է 1980-1988թթ.: 2007-2008թթ. նաեւ գլխավորել է Նանտ քաղաքի թիմը:

Ֆրանսիայի երկրորդ լիգայի ավարտված առաջնությունում «Նանտը» 51 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը:

Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997թթ.:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով