13:20  ,  29 նոյեմբերի, 2014

Վիկտոր Վալդեսը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը դադարեցրել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդում» եւ վերադարձել է Իսպանիա, հաղորդում է Catalunya ռադիոկայանը։ Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիկտոր Վալդեսը որոշել է պայմանագիր չկնքել անգլիական ակումբի հետ։

Սպասվում էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան 2015թ. ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» եւ Վալդեսը կընդգրկվի հիմնական կազմում։ Սակայն այժմ Դե Խեայի տեղափոխությունը քիչ հավանական է համարվում, եւ Վալդեսը որոշել է գտնել թիմ, որտեղ կլինի առաջին համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում