Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» այս տարվա հավակնորդների մասին՝ նշելով, որ գլխավոր թեկնածուն պետք է լինի Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալի» ղեկավարությանը նաեւ զարմացնում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, թե «Ոսկե գնդակն» այս տարի պետք է ստանա աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ՝ ակնարկելով Թոմաս Մյուլերին եւ դարպասապահ Մանուել Նոյերին:
«Անակնկալ է, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավար Միշել Պլատինին բամիցս արտահայտում է անձնական դիրքորոշումը, թեեւ նրա դիրքը ստիպում է լինել չեզոք: «Ոսկե գնդակը» անհատական եւ ոչ թե թիմային մրցանակ է: Մասնագետները քվեարկության ժամանակ պետք է հաշվի առնեն առաջին հերթին անհատական նվաճումներն ու արդյունքները: Մենք կարծում ենք, որ ամբողջ տարվա ընթացքում բացառիկ անհատական արդյունքներ է ցուցադրել Կրիշտիանու Ռոնալդուն»,- ասվում է «Ռեալի» հայտարարությունում:
«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում