Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Պրիմերայի 13-րդ տուրի «Մալագայի» հետ խաղից առաջ խոսել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին: Ֆուտբոլիստը հայտարարարել էր, որ հոգնել է ծանրաբեռնվածությունից:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղերից հետո չի ունենում հոգնած տեսք: «Մալագայի» հետ խաղում պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Խեդիրան առայժմ չի ապաքինվել: Սպասում ենք, որ նա շարք կվերադառնա հաջորդ շաբաթ: Եթե Կրոսը հոգնած է, ապա նրա փոխարեն կարող է խաղալ Իլյարամենդին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
«Մալագա» - «Ռեալ» խաղը կկայանա նոյեմբերի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում