21:16  ,  27 նոյեմբերի, 2014

Շչերբաչենկո. Դավիդ Յուրչենկոն հիանալի ուժեղացում է Հայաստանի հավաքականի համար

«Մորդովիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն անդրադարձել է «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու լուրին: Յուրչենկոն Սարանսկի ակումբում խաղացել է 2012/13-ի մրցաշրջանում:

«Այդ դարպասապահն իսկական պրոֆեսիոնալ է: Երբ Յուրչենկոյին հրավիրեցինք «Մորդովիա», մանրակրկիտ ուսումնասիրել էինք նրա տվյալները: Յուրչենկոյի տրանսֆերի հարցով չսխալվեցինք եւ նա օգնեց «Մորդովիային» նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: Հայաստանի հավաքականի համար այժմ նա կլինի հիանալի ուժեղացում»,- 52-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Լուրեր են շրջանառվում, որ 29-ամյա դարպասապահի մայրը հայ է, եւ Յուրչենկոն կարող է խաղալ Հայաստանի հավաքականում:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում