Ֆրանսիական «Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման՝ Ֆրանսիայի առաջնության խաղից հետո հանդերձարան տանող հատվածում ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագու Մոտայի վրա հարձակվելու եւ նրա քիթը կոտրելու համար, հաղորդում է L'Equipe-ը: Ֆուտբոլիստը կվճարի նաեւ 20 հազար եվրո տուգանք: Բրանդաոն որակազրկվել էր կես տարով:
Կա հավանականություն, որ մեկ ամսվա ազատազրկման փոխարեն 34-ամյա խաղացողը կկատարի հանրօգուտ աշխատանք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում