15:29  ,  27 նոյեմբերի, 2014

Պրանդելին պաշտոնանկ կարվի

Իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին կհեռացվի Ստամբուլի «Գալաթասարայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Hurriyet-ը: Որոշման մասին թուրքական ակումբի ղեկավարությունը կհայտարարի նոյեմբերի 27-ի երեկոյան:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Գալաթասարայը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց բելգիական «Անդերլեխտին» եւ զրկվեց նաեւ Եվրոպայի լիգայում պայքարը շարունակելու հնարավորությունից:

Թուրքիայի առաջնության 10 խաղից հետո թիմը 19 միավորով երրորդ տեղում է՝ մեկական միավոր զիջելով «Բեշիքթաշին» եւ «Ֆեներբահչեին»:

Պրանդելին «Գալաթասարայը» գլխավորում է 2014թ. հուլիսից, աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի ձախողման պատճառով պաշտոնանկ լինելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում