00:11  ,  26 նոյեմբերի, 2014

Անգլիայի հավաքականի թեկնածուն ձերբակալվել է

Անգլիական «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սայդո Բերահինոն ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Նոյեմբերի 22-ի առավոտյան ճանապարհային ոստիկանները 21-ամյա ֆուտբոլիստին կանգնեցրել են արագությունը գերազանցելու համար, սակայն հետագայում պարզվել է, որ նա օգտագործել է ալկոհոլ: Դեկտեմբերի սկզբնամասում Բերահինոն պետք է բացատրություն տա ոստիկանական բաժանմունքում, գրում է BBC-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 12 խաղի՝ խփելով 7 գոլ: Վերջերս նա հրավիրվել էր Անգլիայի հավաքական՝ նախապատրաստվելու Սլովենիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին եւ շոտլանդացիներ հետ ընկերական հանդիպմանը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում