17:11  ,  25 նոյեմբերի, 2014

Սամվել Սեւյանի վստահ հաղթանակը Սենթ Լուիսում

ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Սամվել Սեւյանն ապահովել է ամերիկյան Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի հաղթողի տիտղոսը:

7-րդ տուրում Սամվելը ոչ ոքի է խաղել իր մարզիչ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին տուրում պարտության է մատնել միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):

Սեւյանը 8 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել է առաջին տեղը: Նրա մոտակա մրցակից գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս) 13-ամյա հայ շախմատիստին զիջում է 2 միավոր, գրում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում