Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» սեփական խաղահրապարակում 93:110 հաշվով պարտվեց «Տորոնտոյին», իսկ գործող չեմպիոն «Սան Անտոնիոն» տանը հաղթեց «Բրուքլինին»՝ 99:87:
«Քլիվլենդ» վերադարձած Լեբրոն Ջեյմսը վաստակեց 15 միավոր, իսկ խաղի ամենաարդյունավետ բաստբոլիստ ճանաչված Լու Ուիլյամսը «Տորոնտոյին» բերեց 36 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի կայքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Ինդիանա» - «Ֆինիքս»՝ 83:106 (27:30, 21:25, 16:25, 19:26)
«Օռլանդո» – «Մայամի»՝ 92:99 (18:22, 28:27, 21:19, 25:31)
«Նյու Յորք» – «Ֆիլադելֆիա»՝ 91:83 (25:13, 21:26, 25:15, 20:29)
«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 93:110 (34:21, 20:35, 17:29, 22:25)
«Հյուսթոն» – «Դալաս»՝ 95:92 (29:29, 31:22, 17:17, 18:24)
«Մինեսոտա» – «Սակրամենտո»՝ 101:113 (24:21, 28:27, 25:36, 24:29)
«Միլուոկի» – «Վաշինգթոն»՝ - 100:111 (28:21, 24:26, 18:27, 30:27)
«Սան Անտոնիո» – «Բրուքլին»՝ 99:87 (25:18, 26:18, 28:28, 20:23)
«Յուտա» – «Նյու Օրլեան»՝ 94:106 (23:25, 17:32, 32:20, 22:29)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում