12:54  ,  21 նոյեմբերի, 2014

«Բարսելոնայի» նախագահ. Մեսիի հետ չունենք խնդիրներ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է 2016-ին Լիոնել Մեսիի տրանսֆերը վաճառելու լուրը:

«Մեսիի հետ չունենք խնդիրներ: Նա չի խնդրել կրկին երկարաձգել պայմանագիրը: Մի քանի օր առաջ խոսել եմ նրա հոր հետ եւ հասկացել, որ խնդիրը կարող է լինել միայն այն, որ Մեսին ենթարկվում է ներքին ճնշման:

Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է եւ «Բարսելոնայում» նրան գոհացնում է ամեն ինչ: Իրոք, նա հանդիպում է լրացուցիչ խնդիրների հետ: Հատկապես հարկային հետաքննության պատճառով: Այդուհանդերձ, խաղադաշտում Մեսին միշտ լավագույնն է»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է 8TV-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» պատրաստ է 2016-ին վաճառել Մեսիին, եթե որեւէ ակումբ համաձայնի վճարել արգենտինացու կլաուզուլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում