Անգլիական «Էվերտոնի» դարպասապահ Թիմ Հովարդը ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ESPN-ն:
35-ամյա դարպասապահն ԱՄՆ-ի հավաքականի կազմում մացնակցել է 2014թ. աշխարհի առաջնությանը: Հովարդը երկրորդ անգամ է ճանաչվել ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստ:
Առաջին անգամ դարպասապահն այդ կոչմանն արժանացել էր 2008-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում